Հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանական վերակառուցման բանկի /KFW/-ի տնօրեն Եվա Վիտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ իրականացված ծրագրերի և համագործակցության շարունակականության համար:Անդրադառնալով համատեղ իրականացված նախագծերին՝ Արծվիկ Մինասյանը համառոտ ներկայացրել է դրանցից մի քանիսը` հիշատակելով «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում»ծրագրի մասին, որի արդյունքը Արփի լճի և Վրաստանին և Թուրքիային հարակից սահմանամերձ տարածքում ազգային պարկի ստեղծումն էր: Կարևոր նախաձեռնություններից մեկն Անդրսահմանային միացյալ քարտուղարության ստեղծումն էր:Նախարարը ներկայացրել է Կովկասի
բնության հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել նաև առաջիկա նախագծերի մասին: Անդրադարձ է եղել «Արարատյան դաշտավայրում կենտրոնացված ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարում»ծրագրին: Արծվիկ Մինասյանը նշել է , որ Գերմանական վերակառուցման բանկի աջակցությունը ծրագրով նախատեսված մոնիթորինգի իրականացման և վերահսկողության ավտոմատ համակարգի ներդրման գործընթացներում էապես կնպաստի նախագծի իրականացմանը:
Տիկին Եվա Վիտը շնորհակալություն է հայտնել հանդիպման և մի շարք հարցերի քննարկման հնարավորության համար: Գոհունակություն հայտնելով իրականացվող աշխատանքներիի վերաբերյալ` Գերմանական վերակառուցման բանկի տնօրենը նաև տեղեկացրել է , որ վերոհիշյալ՝ «Արարատյան դաշտավայրում կենտրոնացված ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարում»ծրագրին ֆինանսական օժանդակությունը հաստատվել է և ֆինանսավորումն իրականացվելու է «Շիրակի և Արարատյան դաշտի մակերևութային և ստորերկրյա ջրատար հորիզոնի համակարգերը կապող ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարից Արարատյան դաշտ ջուր տեղափոխելու համար հնարավորությունների ուսումնասիրության կոնցեպտուալ նախագիծ»դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ որպես ծրագրի երրորդ բաղադրիչ: Դրամաշնորհի գումարը կկազմի 1,3 մլն եվրո:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մի շարք այլ հարցերի, այդ թվում, շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմների կիրառման գործընթացին, էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին: Հանդիպման ավարտին կողմերը, եվս մեկ անգամ, կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: Արծվիկ Մինասյանը հավաստել է,որ աշխատանքները տարվելու են առավել ակտիվ՝ նոր մոտեցումներ ու գաղափարներ առաջադրելով:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց