Խստացված միջոցառումներ` <<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ

26-01-2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հունվարի 17-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ առաջնային էր համարել անօրինական ծառահատումների դեպքերի բացառումը:

Նախարարը հայտարարել էր, որ ապօրինի ծառահատումները կանխարգերելու համար խստացված միջոցառումներ են իրականացվելու, իսկ անտառի պահպանման աշխատանքներում թերացողները կենթարկվեն պատասխանատվության:

<<Դիլիջան>> ազգային պարկում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ապօրինի ծառահատումների և փայտանյութի ձեռք բերման ու տեղափոխման դեմ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով բնապահպանական պետական տեսչության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ և գործուղվել ՀՀ Տավուշի մարզ:

Արծվիկ Մինասյանը նաև գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարության <<Դիլիջան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում աջակցել Բնապահպանական պետական տեսչությանը և պարկի հարակից մայրուղիներում իրականացվող ուժեղացված վերահսկողության միջոցառումներին ներգրավել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:

 

<
>