Փետրվարի 1-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկման հիմքում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրն էր: Ներկայացված նախագծով սահմանվում են շուրջ երեք տասնյակ միջոցառումներ , որոնք ակնկալվող արդյունքի տեսանկյունից առավել արդյունավետ կդարձնեն ջրային ռեսուրսների կառավարման համակարգը: Աշխատանքային խմբի առաջին հանդիպումից հետո գերատեսչությունները սահմանված ժամկետում ներկայացրել էին համապատասխան առաջարկություններ, որոնք ներառվել էին ծրագրում:Նշվել է օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան օրենքներում փոփոխությունների կատարումն ու ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:
Ծրագրով նախատեսվում է Ախուրյանի և Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների ընդունում, ինչը հնարավորություն կտա հաշվարկել տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները, կատարել տարածքի ջրի առաջարկի և պահանջարկի վերլուծություն: Նախատեսվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կներառեն ջրային ռեսուրսների պետական կադաստրի կատարելագործման, հիդրոերկրաբանական թվայնացված քարտեզի և ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի մշակման, բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացներ: Մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն ձկնաբուծական, ոռոգման և խմելու-կենցաղային նպատակներով ջրօգտագործման համակարգում, այդ թվում` տեսչական ստուգումներ ռիսկային ջրօգտագործողների մոտ, կլուծարվեն լցված, ոչ պիտանի հորատանցքերը, կվերանայվեն ձկնաբուծական տնտեսություններում ջրի քանակական նորմաների համաձայն ջրօգտագործման թույլտվությունները և այլն: Քննարկման ընթացքում հնչած մի շարք առաջարկություններ և ուղղումներ կներկայացվեն արդեն միջգերատեսչական աշխատանքային խմբի հաջորդ նիստի ընթացքում՝ մեկ շաբաթից:
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց