ՀՀ բնապահպանության նախարարը հրաման է ստորագրել Հայաստանի ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին

07-02-2017

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը սույն թվականի փետրվարի 7-ին հրաման է ստորագրել 2017թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին.

Հրաման N 37-Ա

2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2017 թվականի ընթացքում սահմանել կարաս, ծածան և խեցգետին կենդանատեսակների արդյունագործական որսի հետևյալ չափաքանակները.

  1.  Կարաս` մինչև 100 տոննա,
  2.  Ծածան` մինչև 100 տոննա,
  3.  Խեցգետին` մինչև 3000 տոննա, որից Սևանա լճում՝ 1100 տոննա:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակները:

3.  Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին`

  1. սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ,
  2. ուժեղացնել վերահսկողությունն իշխան, կողակ և սիգ ձկնատեսակների ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

ՆԱԽԱՐԱՐ            Ա. ՄԻՆԱՍՅԱՆ

<
>