Փետրվարի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկման է ներկայացվել «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը»: Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, մեկամսյա ժամկետում միջգերատեսչական աշխատանքային խումբը ամենշաբաթյա նիստերով և աշխատանքային քննարկումների ու հանդիպումների միջոցով համապատասխան ծրագրի նախագիծ է մշակել, որի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի վարչապետ Կարեն Կարապետյանին:
Ծրագրի շուրջ ձևավորվել է ընդհանուր մոտեցում, համաձայն որի, վերջին տասնամյակում ջրօգտագործման պայմաններն Արարատյան արտեզյան ավազանում խիստ փոփոխվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հետևանքով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկվում է 2017-18 թթ. Արարատյան դաշտում ստորերկրյա ջրառը հորատանցքերով սահմանափակել տարեկան մինչև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով ամրագրված 1.1 մլրդ. մետր խորանարդ: Այս թիրախին հասնելու համար կարևորվում են մի շարք միջոցառումներ, որոնցից առաջնային են ստորերկրյա ջրառի ծավալների կարգավորումը՝ առանց ջրօգտագործման թույլտվությունների կամ դրանցով տրամադրած ջրի ծավալները գերազանցող ձկնային տնտեսություններում, չշահագործվող հորատանցքերում ազատ հոսքի վերացում, ինչպես նաև ոռոգման նպատակով ՋՕԸ-երի կողմից կատարվող ստորերկրյա ջրառի ծավալների կրճատում: Ծավալված քննարկման և նոր առաջարկների առկայությամբ պայմանավորված՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը տվել է հանձնարարական՝ երկօրյա ժամկետում ծրագրի վերաբերյալ առաջարկների վերջնական ներկայացման համար:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց