Փետրվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանի և ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվել են բնապահպանության նախարարության և ՊԳԿ-ի միջև համագործակցության ընդլայնման հարցերը,մասնավորապես, խոսվել է անտառվերականգնման աշխատանքների, հողերի դեգրադացիայի դեմ արդյունավետ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին: Նախարար Արծվիկ Մինասյանը հակիրճ ներկայացրել է հարցերի առնչությամբ նախարարությունում իրականացվող աշխատանքները, նշել «Կանաչ կլիմա» հիմնադրամի հետ փոխգործակցության ընդլայնման տարբերակները, անդրադարձել բնօգտագործման և բնապահպանական վճարները շրջակա միջավայրի պահպանությանն ուղղելու ծրագրային առաջարկներին: Արծվիկ Մինասյանը կարևորել է ՊԳԿ-ի հետ համատեղ աշխատանքի ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել գործընկերային հարաբերությունների խորացման համար:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել գործընկերային փաստաթղթի պատրաստման շուրջ, ինչն ավելի կոնկրետ և առարկայական կդարձնի խնդիրների լուծման հնարավորությունները:
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց