Բնապահպանական խնդիրները ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկելու գաղափարը կլոր սեղանի շուրջ էր հավաքել ՀՀ բնապահպանության նախարարության, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախարար Արծվիկ Մինասյանը հրավերին արձագանքած մասնագետների հետ քննարկել է բնապահպանության ռազմավարությունը, անելինքերը, ոլորտի գերակա ուղղությունները:
Գերատեսչության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Արծվիկ Մինասյանը սկսել է հանդիպումները ոլորտում բազմամյա գործունեության փորձ ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գիտնականների և մասնագետների հետ:
«Գալով նախարարություն չեմ դադարել տնտեսագետ լինել, բայց վերանայել եմ իմ մոտեցումները, և վստահաբար կարող եմ ասել, որ երկրի զարգացումը չեմ պատկերացնում առանց շրջակա միջավայրի բարելավման, պահպանման: Եվ հիմա հասկանում եմ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք մտահոգություն ունեն, որ տնտեսության զարգացումը երբեմն ընթանում է հաշվի չառնելով սոցիալական եւ էկոլոգիական կոմպոնենտները: Այո′, մենք էստեղ պետք է վերանայենք մոտեցումները և անկեղծանամ, որ կառավարության ներսում էլ է ընթանում այս թեմայի շուրջ բանավեճեր»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Բնապահպանության նախարարը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը տեխնածին է համարում և ներկայում աշխատում են նոր ռազմավարության վրա, ինչը ոլորտում հիմնարարա փոփոխություններ է նախատեսում:
«Այս իրավիճակից դուրս գալու ելքը, իմ խորին համոզմամբ, նոր քաղաքակնության իրականացումն է: Քաղաքականություն, որը տեխնածին տնտեսական աճից անցում կկատարի կայուն զարգացմանը: Շրջակա միջավայրի պահպանումը, բարելավումը պետք է իրականացվի կայուն զարգացման հիմքների վրա՝ հաշվի առնելով սերունդների նկատմամբ պատասախանատվությունը»,- նշել է բնապահպանության նախարարը:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին այս ձևաչափով կրկին հանդիպել: Որոշվեց մի շարք ծրագրերի հերթական քննարկումը կազմակերպել ՀՀ ԱԺ ընտրություններից հետո:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց