ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետի պաշտոնակատարին՝ Արտեմ Թարզյանին: Շնորհավորելով պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը կարևորել է կենսառեսուրսների կառավարման գործակալության գործառույթների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, նշել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վստահությունն ու անվերապահ աջակցությունը կառույցի դերի, դիրքի և նշանակության կրկնապատկման գործում: Որպես առաջնահերթություն` Արծվիկ Մինասյանն առանձնացրել է աշխատանքի որակի բարձրացման հարցը, աշխատանքին ստեղծագործ մոտեցման, ծրագրային գաղափարների ձևավորմանը յուրաքանչյուր աշխատակցի մասնակցության անհրաժեշտությունը:Հանդիպման ընթացքում աշխատակիցների կողմից նախարարին են ներկայացվել մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար տրվել են հանձնարարականներ: Անդրադարձ է եղել բուսական և կենդանական ռեսուրսների հաշվառման, միջնաժամկետ ծախսային ծրագրում համապատասխան աշխատանքների ներառման խնդիրներին, էկոտուրիզմի զարգացման հայեցակարգին և մի շարք այլ հարցերի:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց