Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այց է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզ

23-11-2017

 ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարը հանդիպեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Կ.Բոթոյանի հետ:     
Հանդիպմանը մասնակցում էին ուժային կառույցների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցներ:

Ողջունելով հյուրերին՝ Ե.Տերտերյանը կարևորեց Տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների հետ սերտ համագործակցությունը բնապահպանական խնդիրների վերհանման և ամբողջական լուծման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սևան» ազգային պարկի էկոհամակարգի, անտառային ռեսուրսների վերահսկման ու շրջակա միջավայրի պահպանման հետ կապված այլ հարցեր:

Քննարկման ընթացքում Կ.Բոթոյանը ներկայացրեց մարզում բնապահպանական միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը:

Կողմերը շնորհակալություն հայտնելով միմյանց՝ պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել հետագա փոխգործակցությունը։Տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանի գլխավորած պատվիրակութունը ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետ Ա.Ավետիսյանի հետ իրականացրեց անվանական ծառատունկ:

Աշխատանքային այցն ամփոփվեց ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում, որտեղ Ե.Տերտերյանը ծանոթացավ աշխատանքային պայմաններին, խորհրդակցության ժամանակ տվեց համապատասխան հանձնարարականներ։

<
>