«Տոնուս-Լես» ընկերությունում տեղի է ունեցել բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիային (ԲԱՀՔ) վերաբերող՝ «Կիրառական բարձր արդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիա» 1-ին հայալեզու գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, պետական այրեր, քիմիական գիտությունների դոկտոր Ս. Հայրապետյանը, ակադեմիկոսներ, երիտասարդներ մասնագետներ:
Գիրքը ոլորտում առաջին հայալեզու տպագիր աշխատանքն է և մեծ կարևորություն ունի ոլորտի զարգացման, երիտասարդ մանագետների վերապատրաստման, քրոմատագրաֆիական մեթոդի կիրառման հմտություններին տիրապետելու գործում:
ԲԱՀՔ-ը ռազմավարական նշանակության զենքն է լաբորատորիաների համար: Հանրապետություն մուտք գործող տարբեր նյութերը՝ սնունդը, դեղամիջոցները, կարող են իրենց մեջ պարունակել վտանգավոր նյութեր և դրանց ժամանակին ի հայտ բերելու համար, արդյունավետ է կիրառել ԲԱՀՔ-ը: Արդյունքում մեր երկիրն առավել պաշտպանված կլինի:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը. <<Ողջունում եմ գրքի հեղինակին այս աշխատանքի ստեղծման կապակցությամբ: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նույնպես իրականացվում են մոնիթորինգային աշխատանքներ և բոլոր մոնիթորինգային ցուցանիշները ճշգրտվում են և պարզաբանվում են լաբորատոր պայմաններում: Բնականաբար այս տեխնոլոգիան կիրառվում է նաև բնապահպանության նախարարության ներքո գործող մոնիթորինգի կենտրոնի լաբորատորիայում, տեսչության լաբորատորիայում և այս գիրքը, որն անմիջականորեն օգնելու է լաբորատորայի աշխատակիցներին, լաբորանտներին, մասնագետներին՝ առաջնորդվելու նույն տեխնոլոգիաներով, միանշանակ կապահովի համապատասխան արդյունավետություն>>:
Քիմիական գիտությունների դոկտոր Ս. Հայրապետյանը նշել է քրոմատագրաֆիական անալիզի արդյունավետության կարևորությունը, առանց քրոմատագրաֆիայի իրականացման անհանր համարելով այս կամ այն ուսումնասիրությունը: <<Առաջատարն ու ամենաարդյունավետը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիական մեթոդն է, ինչի մասին էլ հենց այս գիրքն է>>,- նշել է Ս.Հայրապետյանը:
|
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց