<<Մայրություն>> խորագրով ցուցահանդես Հայաստանի բնության պետական թանգարանում

15-03-2017

ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում գարնանամուտն ազդարարվել է հերթական միջոցառմամբ: Տեղի է ունեցել Ֆլորա Հարությունյանի "Մայրություն" խորագրով նկարչական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցել են նկարիչ Սամվել Սևադան, ասմունքող Աննա Կոստանյանը, աշակերտներ և հյուրեր:

Աշակերտներն ու Ա. Կոստանյանի ասմունքի դպրոցի սաները հենդես են եկել մայրությանը նվիրված բանաստեղծություններով, երգ ու պարով:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ արվեստի գործիչ Սամվել Սևադան, ասմունքել է Աննա Կոստանյանը:

Միջոցառումն ամփոփել է թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը` Ֆլորա Հարությունյանին պարգևատրելով Հայաստանի բնության պետական թանգարանի պատվոգրով:

 

<
>