Մեկ շաբաթվա ընթացքում կայացվել է 1 մլն դրամը գերազանցող վարչական տուգանքի 15 որոշում

17-03-2017

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13.03-17.03.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1070.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 724.9հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 163.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 112.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 20.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 250.0հզ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 18.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի (տափաստանային արտույտ) մեկ դեպք, կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբեված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ արձանագրել է 5 կգ խեցգետնի ապօրինի որսի դեպք, ինչի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 2 կգ գետի ձուկ`

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության 1 դեպք՝ 2 կգ գետի ձուկ, որը հանձնվել է <<ՍՈՍ մանկական գյուղ>> Իջևանի մասնաճյուղ):

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշու՝ 370.0հազ.դրամի. որից՝

Արարատի տարածքային բաժնի կողմից 5 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 370.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 543.9hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111.6հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 342.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 4 վարչական տուգանքի որոշում` 200,0հազ.դրամ ընդհանուր գումարի չափով և 3 վնասի փոխհատուցման որոշում` 228,5հազ.դրամ ընդհանուր գումարի չափով:

ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 1 հայցադիմում` 220.5հազ.դրամի պատճառված վնասի հարկադիր կարգով գանձելու համար:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում

<
>