Մարտի 22-ին Հայաստանի բնության պետական թանգարանում Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Բնապահպանական գիտելիքների օր» խորագրով միջոցառում: Միջոցառմանը զեկույցով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Դավիթ Մեջլումյանը, ով ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ոլորտում կատարված և կատարվելիք աշխատանքները:
<<Veolia ջուր>> ընկերության ներկայացուցիչ, ԵՊՀ-ի դասախոս հիդրոլոգ Արտաշես Աղինյանը նեկայացրել է <<Veolia ջուր>> ընկերության գործունեության հիմնական ուղղությունները ու նպատակները, ինչպես նաև վարել դասախոսություն ջրերի պահպանության, նրա հիմնական հատկությունների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր հանդես են եկել երաժշտական համարներով:
Միջոցառման ավարտին մասնակիցների և հյուրերի համար ցուցադրվել է ջրի կարևորության և երկրագնդի բնակչությանը ջրի կենսական, փաստացի և անհրաժեշտ մակարդակների ապահովման խնդիրների վերաբերյալ պատմող ուսուցողական տեսաֆիլմ:
|
|
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց