«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կկանոնակարգվի կեղտաջրերի մաքրման աշխատանքները

23-03-2017

ՀՀ կառավարության 2017 թ-ի ծրագրում ընդգրկված ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակման հարցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և Ասիական զարգացման բանկի փորձագետների կողմից իրականացված օրենքի մշակման ընթացակարգային հարցերը: Ներկայացվել է օրենքի նախագիծը, ինչի շուրջ ծավալվել է մասնագիտական քննարկում: Աշխատանքային խմբի անդամների կողմից հնչել են առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն նախագծի լրամշակման ժամանակ: Որոշվել է օրենքի նախագիծը կրկին քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ, ինչին կհաջորդի սահմանված ընթացակարգով նախագծի շրջանառումը և հանրային քննարկումների կազմակերպումը:

 

<
>