ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպված միջացառմանը:
Ողջույնի խոսքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը տոնի առթիվ շնորհավորել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿի աշխատակիցներին և ոլորտի մասնագետներին:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության աշխատակազմի անունից շնորհավորելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ` նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մաղթել է նոր ձեռքբերումներ ոլորտում ծավալած գործունեութան մեջ:
«Ձեր աշխատանքն մեծ նշանակություն ունի մեր քաղաքացիների առողջության և անվտանգության, մեր երկրի բնապահպանական վիճակի բարելավման համար: Վստահաբար կարելի է ասել, որ չկա որևէ ոլորտ, որտեղ ձեր կանխատեսումների կարիքը չզգացվեր: Օդերևութաբանների տվյալները օգնում են կանխարգելել և վերացնել բնական անբարենպաստ երևույթները և դրանց հետևանքները»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը: Խաչիկ Հակոբյանը կարևորել է երկու գերատեսչությունների առանձին ստորաբաժանումների, մասնավորապես` «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿի և ՀՀ ԲՆ ‹‹Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ-ի երկարամյա արդյունավետ համագործակցությունը:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ոլորտի ձեռքբերումները:
Ողջույնի խոսքով հանդես են եկել պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մասնագետներ:
|
|
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց