Մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանական խախտումների դիմաց կայացվել է 370.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում

24-03-2017

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 20.03-24.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 370.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 640.98հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 628.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 4 ծառերի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 574.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 54.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամ գումարով. որից՝

Կոտայքի տարածքային բաժնի կողմից մթնոլորտային օդն աղտոտող գարշահոտ աղբի տեղադրման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 12.48hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.48հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնից ապօրինի 11 հատ արտույտ որսալու դեպքի փաստով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 70.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.83 մլն.դրամ գումար:

<
>