Հայաստանի բնության պետական թանգարանում նշվել է թռչունների միջազգային օրը

30-03-2017

Մարտի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում թռչունների միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել <<Սեր հայրենի բնության հանդեպ>> խորագրով միջոցառումը:

Միջոցառմանը հրավիրված էին գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: «Թռչունների պահպանման միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ Մամիկոն Ղասաբյանի գլխավորությամբ ներկայացրել են Հայաստանի հազվագյուտ թռչնատեսակների մասին տեղեկություններ և կարևորել նրանց բնադրավայրերի պահպանությունը:

«Թռչունների պահպանման միություն» հասարակական կազմակերպության կրթության գծով համակարգող Մարիաննա Դանիելյանը ներկաների համար անց է կացրել բաց դաս` <<Հայաստանի թռչունների կենսակերպը>> խորագրով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր ներկայացրել են Հայաստանում բնակվող թռչունների կենսակերպն ու առանձնահատկությունները: Դպրոցի աշակերտները հանդես են եկել նաև իրենց հեղինակած ստեղծագործական ներկայացումներով:

 

<
>