ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 03.04-07.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 600.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 4313.44.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Երևանի և Արագածոտնի տարածքային բաժինների աշխատակիցների շրջայցերի արդյունքում 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 400.0հզ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 4284.64հզ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 33 ծառի համար կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 4088.44 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 4 ծառի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 196.2հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 28.8.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 28.8հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.61 մլն.դրամ գումար:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց