2017թ առաջին եռամսյակում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման 515 թույլտվություն

11-04-2017

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տրամադրել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (CITES) կարգավորման 515 թույլտվություն (հավաստագիր): Տրամադրվել է արտահանման թույլտվություն թառափազգիների ձկների ՝ 488 հատ (331900կգ), թառափի խավիարի՝ 4 հատ (168.969կգ), թառափի պահածո՝ 17 հատ (118419կգ), անձնական՝ 3 հատ թութակի, ներմուծման նպատակով՝ 1 հատ վագր, վերարտահանման նպատակով՝ 33 հատ կապիկ և 1 հատ կրիա:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

<
>