ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության ներկայացուցիչներին

20-04-2017

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության տնօրեն Քերին Սմիթին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Նանե Աբրահամյանին:

Հանդիպմանը ներկայացվել է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության գործունեության ներկա և հեռանկարային ծրագրերը:

Քերին Սմիթը մատուցել է Խորհուրդների կողմից ներկայում իրականացվող միջազգային կրթության, ակադեմիական փոխանակման ծրագրերի (FLEX, PFP) մասին տեղեկատվություն: Մասնավորապես` տեղեկացվել է ԱՄՆ ուսանողների Հայաստան այցելության փոխանակման ծրագրի մասին, որը ներառում է էկոտուրիզմի զարգացման միջոցառումներ: Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության հետ Կանաչ գործըկերության միջոցառումների իրականացման հնարավորությունները և հեռանկարները: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ս.թ մայիսի 24-ից երկշաբաթյա այցով Հայաստանում կլինեն ԱՄՆ պրոֆեսորական և ուսանողական 11 հոգանոց պատվիրակությունը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը ներկայացրել է Հայստանում բնության հատուկ պահպանվող տարածքների և էկոտուրզմի զարգացման նախադրյալները և իրականացված աշխատանքները, առաջարկել նոր մոտեցումներ՝ ինչպես ընթացիկ ծրագրում, անյպես էլ հետագա միջոցառումներում ներառելու նպատակով:

Հանդիպման արդյունքում կողմերը ձեռք բերեցին ինտենսիվ համագործակցության պայմանավորվածություններ:

 

<
>