Ծանուցում

21-04-2017

Ապրիլի 22-ին ժամը 10:00-ին ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում նախարար Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ տեղի կունենա հանրային քննարկում Գոշ լճի խնդիրների վերաբերյալ: Քննարկումը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զանգվածային լրատվամիջոցների համար:

Խնդրվում է հաստատել մասնակցությունը մինչև 21.04.17թ. ժամը 17:30-ը 011-818-517 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ:

ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

<
>