ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 33.8մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

21-04-2017

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 18.04-21.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 680.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 33.8մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 33.8մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

- Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 21 ծառի համար կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 2.168 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքով (2 ծառ), կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 126.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

- Տավուշի տարածքային բաժնի, ոստիկանության Իջևանի բաժնի, Տավուշի մարզպետարանի աշխատակցի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ 2017թ-ի ապրիլի 18-ի «Թեժ գծի» ահազանգի հիման վրա ուսումնասիրել են «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» Իջևանի անտառպետության թիվ 5-րդ պահաբաժինը, որտեղ հայտնաբերել են ապօրինի հատված 72 հատ «հաճարենի», 9 հատ «բոխի» և 3 հատ «կաղնի» տեսակի տարբեր տրամագծերի հատված ծառեր և հաշվարկվել է 13.998մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

- «hetq.am» կայքի տեղեկատվության հետքերով Տավուշի տարածքային բաժնի , ՀՀ ՈՍ Դիլիջանի բաժնի աշխատակիցների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» 6-րդ պահաբաժնում հայտնաբերվել են ապօրինի հատված թվով 43 հատ «հաճարենի», 31 հատ «բոխի», 11 հատ «կաղնի», 2 հատ «թխկի» և 1 հատ «հացենի» տեսակի տարբեր տրամագծերի ծառեր, հաշվարկվել է պետությանը պատճառված 17.366 մլն.դրամ վնաս: Տեղում առկա է եղել 125,38 խմ վառելափայտ:Նյութերն ուղարկվել է իրավապահ մարմիններին:

- ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից ՀՀ Տավուշի մարզի Բերդ, Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան քաղաքներում իրականացրած ապօրինի անտառհատումների, փայտանյութի տեղափոխման օրինականացման նկատմամբ վերահսկողության արդյունքում արձանագրվել է 5 խախտման դեպք` 6.5 մ3 փայտանյութ:

- Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 7 ծառի համար կայացվել է 150.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 135.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Շաբաթվա ընթացքում ՀՀ ոստիկանության հետ կատարած շրջայցերի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 334 հատ «սիգ» և 15 հատ «կարաս» տեսակի ձուկ, որից՝

- Երևանի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարած շրջայցերի ընթացքում Երևան քաղաքի շուկաներից առգրավել են 121 հատ «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

- Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի վաճառքի մեկ դեպք, առգրավվել է 12 հատ «սիգ» և 15 հատ կարաս տեսակի ձուկ, որը հանձնվել է Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ:

- Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է 140 հատ «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

- ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում առգրավվել է Սևանա լճից ապօրինի որսված 61 հատ «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է Երևան քաղաքի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում Թալին քաղաքի մերձակայքի գազալցակայանի տարածքում անազատության մեջ պահվող արջի համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից նույնատիպ դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

ԲՊՏ հաշվառման և վերլուծության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

ԲՊՏ-ում շարունակվում են 2016թ. վարչական-վիճակագրական հաշվետվությունների տվյալների մուտքագրման աշխատանքները

ԲՊՏ տարածքային բաժինների կողմից ավարտվել են մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների 2017 թվականի 1-ին եռամսյակի Բնապահպանական և բնօգտագործման վճար-վճարողների հաշվարկ-հաշվետվությունների ընդունման և վերլուծության աշխատանքները:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 1 վարչական տուգանքի որոշում` 100,0 հզ. դրամ գումարի չափով և 1 հատ վնասի փոխհատուցման որոշում` 72,0 հզ. դրամ գումարի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ գումար:

<
>