2017թ-ի ապրիլի 22 –ին, ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանի հետ համատեղ <<Դիլիջան >> ազգային պարկում իրականացրել են միջոցառում՝ նվիրված Երկրի միջազգային օրվան, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի շուրջ 50 ուսանող-բնապահպաններ, ինչպես նաև մի քանի դպրոցների աշակերտներ և մանկավարժներ: Միջոցառումը սկսվել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանի ելույթով, ով ողջունել է բոլոր մասնակիցներին և ներկայացրել օրվա խորհուրդը:
Հանդիպումը շարունակվել է ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ էկոկրթական դասընթացով, որի շրջանակներում հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և պաշտպանությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ջրային ռեսուրսները, կենսաբազմազանությունը և այլն: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին բաժանվել են տեղեկատվական գրքույկներ: Հանդիպումը եզրափակվել է Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի ելույթով՝ նվիրված «Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ» խորագրով մեկ այլ միջոցառման աշխատանքների ամփոփմանը, որին ևս մասնակցել էին ներկա գտնվող ուսանողները, և հավաստագրերի և հուշանվերների հանձնման արարողությամբ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց