Կայուն զարգացման նպատակների համակարգման միջգերատեսչական «էկոլգիական» հանձնաժողովի աշխատանքային խմբի առաջին նիստը

27-04-2017

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Զարգացման նպատակներ» համաշխարհային գործընթացի հայաստանյան աշխատանքների իրականացման շրջանակներում ձևավորված` Կայուն Զարգացման Նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի «Էկոլոգիական» աշխատանքային խմբի առաջին նիստը:

Բացման խոսքով հանդես է եկել աշխատանքային խմբի համանախագահ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը: Նախարարի տեղակալը ողջունելով ներկաներին` ներկայացրել է <<Կայուն զարգացման նպատակների>> համակարգման կարևորությունը, դրանց իրականացման հնարավորությունները և հեռանկարները:

Աշխատաժողովին մասնակցել են նաև աշխատանքային խմբի համանախագահ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կ. Դանիելյանը, Կայուն զարգացման հանձնախմբի անդամները, շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի և հրավիրվածների միջև ծավալվել է շահագրգիռ քննարկում Նպատակների կետերի, հիմնահարցերի, դրանց լուծման առաջարկների վերաբերյալ:

«Էկոլոգիական» աշխատանքային խմբին վերաբերող «Կայուն զարգացման նպատակներն են.

  • Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար,
  • Ձեռնարկել անհապաղ գործողություններ` պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ,
  • Ապահովել օվկիանոսների, ծովերի և ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը` հանուն կայուն զարգացման,
  • Պահպանել, վերականգնել և խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը,
  • Ուժեղացնել կայուն զարգացման իրագործման միջոցները և ակտիվացնել գլոբալ գործընկերությունը հանուն այս նպատակի:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10-օրյա ժամկետում ներկայացնել կարծիքներ և առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման ժամանակ: Խ.Հակոբյանն առաջարկել է ծրագրի աշխատանքներում ներգրավել նաև մասնավոր սեկտորին, հասարակական այն կազմակերպություններին և գերատեսչություններին, որոնք ըստ իրենց Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ)` ունեն առնչվող խնդիրներ:

Հանդիպման ավարտին որոշվել է մեկ ամիս հետո հանդիպել աշխատանքային խմբի համալրված կազմով` նոր առաջարկությունների, հետագա քայլերի, Կայուն զարգացման նպատակների ցուցանիշների ճշգրտված փաթեթով:

3

 

<
>