Հերքում

27-04-2017

«Փաստ» օրաթերթի 27.04.2017թ. թողարկման մեջ լուր էր հրապարակվել, որում ասվում էր, թե ՀՀ բնապահպանության նախարարը «մոտ 150 միլիոն դրամի ծախս է կատարել ոչ թե բնապահպանական ծրագրերի համար, այլ միայն այդ ծրագրերի մասին իրազեկելու համար»: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ հրապարակված տեղեկատվությունն ամբողջովին չի համապատասխանում իրականությանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը տնօրինում է միայն պետական բյուջեի միջոցները, իսկ պետական բյուջեով նախարարության համար նման գումարներ նախատեսված չեն, հետևաբար նման ծախսեր չեն կարող իրականացվել:

Պարբերականի խմբագրակազմը կամ նյութի հեղինակը պարտավոր էր գերատեսչության գործունեությանը վերաբերող նման տեղեկություններ հրապարակելուց առաջ դրանք ճշտել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցը միտումնավոր, կամ շահադիտական նպատակներով ապատեղեկատվություն է տարածում:

<
>