«Փաստ» օրաթերթը հրապարակեց ՀՀ բնապահպանության նախարարության հերքումը

28-04-2017

«Փաստ» հասարակական-քաղաքական օրաթերթի 2017թ. ապրիլի 28-ի համարում տպագրվել է ՀՀ բնապահպանության նախարարության հերքումը` պարբերականի 21.04.2017թ. թողարկման մեջ << …150 մլն դրամ ծախս …>> վերնագրով հրապարակման մեջ տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ:

Պարբերականի խմբագրակազմը պարտավոր էր գերատեսչության գործունեությանը վերաբերող նման` ակնհատ իրականությունից հեռու տեղեկությունը հրապարակելուց առաջ դրանք ճշտել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցը միտումնավոր, կամ շահադիտական նպատակներով ապատեղեկատվություն է տարածում:

<
>