Բնության պետական թանգարանում ներկայացվել է <<Բնությունը և մարդը>> խորագրով ցուցահանդես

02-05-2017

ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարանում» տեղի է ունեցել "Բնությունը և մարդը" խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել են ՀՀ և ԽՍՀՄ-ի նկարիչների միության անդամ Թադևոս Տեր-Մեսրոպյանի և ՀՀ կիրառական արվեստի և դիզայնի միության անդամ Սուսաննա Խանամիրյանի "Տեր-Մեսրոպյան" նկարների համատեղ ցուցահանդեսը: Միջոցառման ընթացքում նաև ցուցադրվել է Թադևոս Տեր-Մեսրոպյանի մասին պատմող տեսաֆիլմը: Միջոցառմանը ներկա էին մշակույթի անվանի գործիչներ` Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը, Սանկտ Պետերբուրգի գրականության ակադեմիայի անդամ, արվեստաբան, թարգմանիչ Էմմա Բուդաղյանը, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Գայանե Քեսոյանը: Հրավիրված էին նաև միջազգային մրցույթի դափնեկիրներ, ովքեր հանդես եկան երաժշտական կատարումներով:

 

<
>