Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն արջի երկու քոթոթ են գտել

05-05-2017

Մայիսի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչների կողմից գետի ափին, արջի երկու քոթոթ է հայտնաբերվել: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետը դիմել է <<Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի>> տնօրինությանը՝ քոթոթներին փրկելու համար միջոցներ ձեռնարկելու առաջարկով: Հիմնադրամն անմիջապես արձագանքել է և ՀՀ Լոռու մարզից քոթոթներին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի, որի նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում քոթոթները կանցնեն բուժզննում, այնուհետև կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

<
>