Կայացել է «Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն» ծրագրի եզրափակիչ ազգային համաժողովը

18-05-2017

Մայիսի 18-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել «Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն» Հայաստանում» ծրագրի եզրափակիչ ազգային համաժողովը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը: Բարձր գնահատելով ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները` բնապահպանության նախարարի տեղակալը նշել է. «Դեռևս չորս տարի առաջ մենք գործառնական առումով աղոտ պատկերացում ունեինք այս ծրագրի իրականացման մասին, արդյոք այս ծրագիրն իր կիրառումը կարող է ունենալ Հայաստանում թե ոչ, արդյո՞ք վաղ է խոսել կանաչ տնտեսության ներդրման մասին: Այսօր արդեն ծրագրի շրջանակներում մենք ունենք կատարված ծավալուն աշխատանք, ինչպես նաև չափելի և փաստացի ցուցանիշներ, և արդեն իսկ ժամանակն է խոսել կատարված աշխատանքների, ինչպես նաև մեր երկրում ծրագրի կապիտալացման և շարունակականության մասին: Անցումը կանաչ տնտեսությանը ոչ միայն ժամանակի հրամայականն է, այլ արդյունավետ ցանկացած բիզնեսի կազմակերպման գործընթացում: Այդ պատճառով մեր առաջ խնդիր ենք դրել շատ կարճ ժամանակում ունենալ մեծ ծավալի կանաչ արտադրություն` կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնես: Միևնույն ժամանակ մենք խնդիր ենք դնում այս միջոցով իրականացնել համապատասխան սերտիֆիկացում, դրանով իսկ ավելի մրցունակ դարձնելով տեղական արտադրանքը համապատասխան պահանջարկ ունեցող միջազգային շուկաներում:

Խ. Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի հենքի վրա ստեղծվելու է կանաչ տնտեսության ազգային կենտրոն, որն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության 2017 թ. միջոցառումների ծրագրում:

Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության /UNIDO/ Արդյունաբերական ծրագրերի ղեկավար Կառոլինա Գոնսալեսը, ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, «Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության» /ՌԱՄԱ/ ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանը:

«Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն»/ ՌԱՄԱ/ ծրագիրը կանխարգելիչ մոտեցում է, որն օգնում է բարելավել ձեռնարկությունների բնապահպանական վարքագիծը և ռեսուրսների արդյունավետությունը: Այն նպաստում է կայուն արդյունաբերական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և հետագա եկամուտների աճին:

Այս ամենը ձեռք է բերվում ՌԱՄԱ դրույթների, մեթոդների, տեխնոլոգիաների և քաղաքականության համակողմանի ներդրման շնորհիվ, ձեռնարկությունների և կազմակերպությունների, բիզնես ծառայություններ մատուցողների, այդ թվում՝ խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների միջոցով:

Հայաստանում «Ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրություն» ցուցադրական ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում են կանխարգելիչ բնապահպանական և արտադրողականության բարձրացման այնպիսի մոտեցումներ, որոնք բացահայտում են ռեսուրսների բարելավված արտադրողականության երեք առավելությունները` նվազեցված արտադրողական ծախսեր՝ նյութերի, էներգիայի ու ջրի օգտագործում, նվազեցված բնապահպանական ազդեցություն՝ ավելի քիչ թափոններ, արտանետումներ և աղտոտում, բարելավված հանրային առողջություն ու անվտանգություն:

Տեղեկանք

2013թ-ից ի վեր, «Կանաչ տնտեսություն Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Արևելյան գործընկերության երկրներում» (EaP GREEN) նախաձեռնության շրջանակներում իրականացվում է ՌԱՄԱ ցուցադրական բաղադրիչը՝ Սլովենիայի կառավարության և Ավստրիական զարգացման գործակալության հավելյալ ֆինանսավորմամբ:

«Կանաչ տնտեսություն Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Արևելյան գործընկերության երկրներում» (EaP GREEN) նախաձեռնության շրջանակներում ՄԱԱԶԿ-ն իրականացնում է գործողություններ «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» Հայաստանում, որոնք նպատակ ունեն խթանել Հայաստանի առաջնային արդյունաբերական ոլորտների 55 ՓՄՁ-ների, ինչպես օրինակ գյուղատնտեսական սննդի վերամշակումը, քիմիական նյութերի և շինարարական նյութերի արտադրությունը, ինչպես նաև ՓՄՁ- ների նոր շարք՝ կոշիկի, գորգերի, հանգստյան վայրերի և տուրիզմի բնագավառում գործող կազմակերպությունների, որոնք հետաքրքրված են զարգացնել կանաչ տնտեսությունը ՌԱՄԱ կիրարկման միջոցով:

ՌԱՄԱ աուդիտների արդյունքում տարբեր ընկերություններ, այդ թվում՝ հացի, ըմպելիքների, պանրի, գինու, քիմիական նյութերի արտադրողները, կարողացել են խնայել էլեկտրաէներգիայի 15-20 տոկոսը, վերազինելով սառեցման համակարգը պահեստներում, ջեռուցման և լուսավորման համակարգերի օպտիմալացման, իրենց արտադրական միավորների էներգետիկ կորուստների կրճատման միջոցով: Ծրագիրը նաև մշակել է ՓՄՁ-ների կարիքներին համապատասխան դյուրին և պարզ հասկանալի ՌԱՄԱ ուղեցույց՝ գործարարության շրջանակներում արտադրական և տեխնոլոգիական կարիքների ծախսերի կրճատման, արտադրանքի հնարավոր որակի բարձրացման, թափոնների և աղտոտվածության կրճատման, արտադրության պայմանների բարելավման, էներգետիկ ծախսերի կրճատման և առավել ճիշտ կազմակերպված արտադրական կառավարման նպատակով: Վերջինս կօգնի նաև բարելավել կազմակերպությունների բնապահպանական նորմերի կիրառումը:.2014-2016թթ ընթացքում ՌԱՄԱ աուդիտների մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով և միջազգային փորձագետների սատարմամբ ծրագրի ընթացքում վերապատրաստումների շարք է անցկացվել ազգային փորձագետների համար:

<
>