Պարզաբանում ձկների անկման վերաբերյալ

18-05-2017

ՀՀ բնապահպանության նախարարության <Թեժ գծով> ստացված 2017 թվականի մայիսի 15-ի` Ծաղկունյաց լճում մեծ թվով ձկների անկման ահազանգի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարված ջրի նմուշառման լաբորատոր անալիտիկ հետազոտության արդյունքում թունավոր տարրեր չեն հայտնաբերվել:

Ձկների զանգվածային անկման պատճառ է հանդիսացել խստագույն ձմեռը, ինչի հետևանքով լիճը ծածկվել է սառույցով՝ առաջացնելով թթվածնային քաղց:

<
>