ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում միանալ «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին և համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացնում է մի շարք միջոցառումներ

26-05-2017

2017թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում միավորել բոլորիս ուժերը Հայաստանի բնական լանդշաֆտներում, պատմամշակութային վայրերի և կոթողների հարակից տարածքներում, բնակավայրերում և ճանապարհաեզրերին կուտակված աղբից մաքրելու գաղափարի շուրջ` նպատակադրելով բնության և պատմամշակութային հուշարձանները Հանրապետության քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնել:

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցները մաքրման աշխատանքներ կիրականացնեն «Խոսրովի անտառ›› պետական արգելոց" ՊՈԱԿ-ի «Հավուց թառ» վանական համալիրի հարակից տարածքում: Նույն օրը միջոցառումներ կիրականցվեն նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից հատվածներում:

                       Կից ներկայացվում է միջոցառումների ծրագիրը:

<
>