ՀՀ բնապահպանության նախարարության ներքո գործող բնության հատուկ պահպանվող բոլոր տարածքներում /ԲՀՊՏ-ներ/ և դրանց հարակից համայնքների մերձակայքում, որոնք ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերը, իրականացվել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են ոչ միայն ԲՀՊՏ-ների այլև նախարարության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները:
«Սևան» ազգային պարկի աշխատակիցներն աղբից մաքրել են հանրային երեք լողափ, պարկի արգելոցները, արգելավայրերը, ռեկրեացիոն և տնտեսական գոտիները:
ՀՀ Սյունիքի մարզի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում մաքրվել են «Սոսու պուրակ» արգելավայրը, «Շիկահող» արգելոցի ջրվեժի և Նախնադարյան կամրջի, այցելուների կենտրոնի հարակից տարածքները, «Արևիք» ազգային պարկի Բողաքար արգելավայրի, Նյուրքի աղբյուրի և Շվանիձոր համայնքին հարակից տարածքներ, «Զանգեզուր» արգելավայրի Նոր Աստղաբերդի տեղամասը:
«Արփի լիճ» ազգային պարկ»-ի աշխատակիցները մաքրել են վարչական շենքի տարածքը, Զորակերտ, Բերդաշեն, Ծաղկուտ գյուղերի և Արփի լճով անցնող սահմանաեզրի միջև գտնվող տարածքները:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մաքրվել են «Խոսրով», «Խաչաձոր», «Գառնի», «Կաքավաբերդ» տեղամասերը, «Խոր-վիրապ» պետական արգելավայրը, «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը:
ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղից մինչև «Զիկատար» պետական արգելավայրի տարածք տանող ճանապարհը, «Զիկատար» ուսումնական կենտրոնի հարակից և մոտակայքում գտնվող լճակի տարածքները մաքրել են ուսումնական կենտրոնի աշխատակիցները:
«Դիլիջան» ազգային պարկի անձնակազմը մաքրել է Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին կից գտնվող տաղավարները, Ջուխտակ վանքեր տանող ճանապարհին կից գտնվող տաղավարների հարակից տարածքները, Դիլիջան-Ջուխտակ վանքեր մատուռ-Շամախյան էկոերթուղին:
Մաքրման աշխատանքներ են տարվել նաև «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ» անտառպարկում, «Էրեբունի» պետական արգելոցում, Ստեփանավանի «Սոճուտ», «Իջևանի» և Բերդի «Սորաններ» դենդրոպարկերում:
Համապետական շաբաթօրյակին միացել են նաև Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները:
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
|
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց