Հերքում. 1in.am կայքում հարապարակված լուրում տեղ են գտել անճշտություններ

07-06-2017

1in.am կայքում հունիսի 6-ին հրապարակված «Ազատ գետը կրկին վտանգված է․ «Վերսկսվել են գետից գաղտնի կերպով ջուր տանելու աշխատանքները» վերնագրով լուրում ապատեղեկատվություն է տարածվել: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի հ.ետ որևէ առնչություն չի ունեցել և չունի: ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների մեջ էլետրաէներգիային վերաբերող, առավել ևս դրա տնտեսման գործառույթ չկա` հետևաբար նաև այդ ոլորտին ուղղվող վարկային գումարներին չի առնչվում: Վերոհիշյալ ծրագիրն վարկային ծրագիր է և իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: ՀՀ բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն: ՀՀ էնեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի փոփոխված նախագիծ ՀՀ բնապահպանության նախարարություն` փորձաքննության չի ներկայացվել: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>