ՀՀ բնապահպանության նախարարության անունից ցավակցական գրառում է արվել ԻԻՀ դեսպանատան սգո մատյանում

08-06-2017

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այսօր այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառումն է կատարել Իրանի Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ բացված սգո մատյանում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ բնապահպանության նախարարի և նախարարության ողջ անձնակազմի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին` Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով անմեղ զոհերի և վիրավորների կապակցությամբ: Ահաբեկչությունները դատապարտելի են և բոլոր հնարավոր միջոցներով պետք է կանխվեն ու բացառվեն»:

 

<
>