![]() |
![]() |
Հունիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /UNDP/ հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ՝ կառույցի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Արծվիկ Մինասյանը ողջունել է գործընկերային հարաբերությունների ընթացքը, նշել, որ գերատեսչության համար սկզբունքային է աշխատել բաց և հրապարակային, նաև համառոտ ներկայացրել ոլորտում կատարվող բարեփոխումները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում նախանշվող ծրագրային առաջարկներին: Կողմերը վերահաստատել են արդյունքներ արձանագրող՝ համատեղ աշխատանքին միտված փոխգործակցության պատրաստակամությունը:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց