ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կատարված խախտումների դիմաց հաշվարկել է 1.0 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

16-06-2017

Բնապահպանական պետական տեսչության կողմից 12.06.-16.06.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 810.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 302.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ`

Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում 300 հազ. դր. գումարի և հաշվարկվել է 228.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված երեք ծառի /բոխի/ համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի 2 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատված 2 ծառ/ Լոռու տարածքային բաժինը կազմել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել 102.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժինը <<Սևքարի>> անտառտնտեսությունից ստացված արձանագրությունների հիման վրա (4 ծառի ապօրինի հատում) 3 դեպքով կայացրել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի 3 վարչական տուգանքի որոշում, ինչպես նաև հաշվարկել 63.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում 150.0հազ.դր. գումարով և հաշվարկվել է 2.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,առգրավվել է 166 հատ /44.0կգ/ <սիգ> տեսակի ձուկ, 105 հատ խեցգետին, 8 հատ խեցգետնաորսիչ:

Որից`

Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ հայտնաբերել է /տիրազուրկ/ 8 հատ խեցգետնաորսիչ, 105 հատ խեցգետին. 166 հատ /44.0կգ/ <սիգ> տեսակի ձուկ, ինչն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 Մարտունու թիվ 4 մանկապարտեզներին և <<Սևանի հոգեբուժական հիվանդանոց>> ՓԲԸ-ին, խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ խեցգետնաորսիչները ի պահ են հանձնվել <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի պահեստ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>>ՊՈԱԿ-ի համատեղ ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների /ապօրինի խեցգետնաորսի 2 դեպք/ հիմքով կազմվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>>ՊՈԱԿ-ից ստացված 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման փաստի հիմքով կազմել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 2.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 21 հատ /14.5կգ/ <սիգ> տեսակի ձուկ: Ձուկը հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոցին:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 200.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 72.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի համար կազմվել է 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարի 2 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 72.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0հազ.դրամ գումարով, որն է`

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված՝ առանց անթափանց ծածկի խճի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված՝ առանց անթափանց ծածկի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 60.0հազ.դրամ գումարով,որից`

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 1 հայցադիմում` 316.5հազ.դրամ պատճառված վնասի գումարը հարկադիր կարգով գանձելու համար:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ գումար:

<
>