Հուլիսի 1-ին տեղի կունենա Սևանա լճի 11 հանրային լողափերի պաշտոնական բացումը

29-06-2017

2017թ. հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանի մամուլի ասուլիսը՝ հանրային լողափերի բացման վերաբերյալ:

«Հանրային լողափերի թիվը 11 է, որոնցից 8-ը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հատկացված տարածքներ են, իսկ 3-ն` առանձնացրել է «Սևան» ազգային պարկը»,- ասել է հանրային լողափերում իրականացվող աշխատանքների պատասխանատու Ա. Ավալյանը: Նա հավելել է, որ հանրային լողափերից 3-ը հանրային ծառայություններ մատուցող են, իսկ 8-ը նախատեսված է զուտ կարճատև հանգստի համար:

Հաջորդ տարի Սեւանա լճի տարածքում գործող ծառայությունների մատուցման լողափերի թիվը մեկով կավելանա:

«Ծառայությունների մատուցման լողափերը ներառում են անվճար բուժսպասարկում, մանկական և սպորտային խաղահրապարակներ, հանգստի գոտիներ, տապչանների տրամադրում և այլ: Այս լողափերը, բացի սննդի հետ կապված վճարներից, այս տարի ևս անվճար կլինեն: Հանրային լողափերի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ամբողջությամբ ավարտել ենք, հուլիսի 1-ին նախատեսվում է հանրային լողափերի պաշտոնական բացումը»,-ասել է Ա. Ավալյանը:

<
>