ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մոտ կայացել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի անդրանիկ նիստը:
Խորհուրդը քննարկել է օրակարգային մեկ հարց` ՀՀ վարչապետին ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար Եղիշ Տերտերյանի թեկնածության հարցը:
Խորհրդի անդամները կառույցի գործունեության վերաբերյալ հարցեր են ուղղել տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուին, ինչից հետո միաձայն որոշել են հավանություն տալ Ե. Տերտերյանի թեկնածությանը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Խորհուրդը նաև որոշվել է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 1-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար Եղիշ Տերտերյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
|
|
|
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի նիստի արձանագրությունը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց