ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Կառավարության որոշմամբ՝ «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել են՝ ստեղծելով
«Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն»/ ՇՄՄՏԿ/ պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Պապյանը նախարարին ներկայացրել է ՊՈԱԿ-ի գործառույթները, անդրադարձել խնդիրների, որոնց լուծմամբ նաև պայմանավորված է կենտրոնի արդյունավետ աշխատանքը: ՀՀ բնապահպանության նախարարի հունիսի 27-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ «Շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի հայեցակարգ» մշակելու նպատակով: Աշխատանքային խմբի ղեկավար,
ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Պապյանը նախարարին հայտնել է, որ արդեն մեկնարկել են հայեցակարգի նախագծի մշակման աշխատանքները և այն մինչև նախանշված ժամկետը՝ սեպտեմբերի 15-ը, նախատեսում են ավարտել: Նախարարին ներկայացվել են կենտրոնի տեխնիկական և մասնագիտական կարողությունները: Արծվիկ Մինասյանը կարևորել է ՊՈԱԿ-ի գործունեությունը, նշել, որ մոնիտորինգային միասնական համակարգի արդյունավետ աշխատանքը նախարարության կարևոր գործառույթներից է: Նախարարը հատկանշել է ձեռնարկատիրական գործառույթների ընդլայնման անհրաժեշտությունը, կադրային ճիշտ քաղաքականության իրականացումը, որը կենտրոնի գործառույթների արդյունավետ իրականացման երաշխիք կարող է լինել: «Մեզ պետք է որակյալ կառույց ստեղծել, պարտավորված չենք միավորված ՊՈԱԿ-ների աշխատակիցներին ժառանգաբար տեղափոխել նոր կենտրոն: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` մասնագիտական կարողություններին չբավարարող ցանկացած կադրի մասով կաշկանդվածություն մի ունեցեք, որովհետև չաշխատող, անարդյունավետ աշխատող անձի բացասական արդյունքը վերագրվում է ձեզ, վերաբերում է կազմակերպությանը, նախարարությանը, հետևաբար,շատ ակտիվ կադրային քաղաքականություն պետք է վարեք: Մի կաշկանդվեք, միաձուլման արդյունքում ժառանգաբար փոխանցված համակարգ է սա, նոր երիտասարդ կադրեր բերեք, որոնք կարող են հին կադրերին զուգահեռաբար աշխատել, փորձ ձեռք բերել»,- մասնավորապես ասել է նախարարը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Քննարկվել են նաև ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարի խորհրդկան Արծրուն Պեպանյանը, ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը:
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց