Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր

07-07-2017

ՀՀ բնապահպանության նախարարության <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ <<Դիլիջան>> ազգային պարկ>>-ի Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի <<Քյոլոզի ձոր>> կոչվող հանդամասում հայտնաբերվել են թվով 14 կաղնի և 3 բոխի տեսակի տարբեր տրամագծի հատված ծառերի կոճղեր, մոտ 2 խ.մ. կաղնի տեսակի փայտանյութ և 5 կաղնու հատված ծառ: <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ Մարինե Պետրոսյանը հայտնել է, որ ս.թ հունիսի 5-ի ժամը 17-00 սահմաններում նկատել է Ա. Թամամյանին և Ա. Պողոսյանին, ովքեր բենզասղոցով փայտանյութ են մանրացրել:

Հայտանաբերված փայտանյութն ի պահ է հանձնվել <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի անտառապահին: Փաստի վերաբերյալ ոստիկանությունում նշանակվել է մասնագիտական ստուգում:

 

<
>