Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի Փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը վերահսկող հանձնախմբի նիստի շրջանակներում Հայաստան ժամանած Ալիռեզա Դաեմիի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես անդրադարձ կատարելով Փոխըմբռնման հուշագրի կետերով նախանշված գործողություններին և դրանց իրականացման ժամկետներին:
Փաստաթղթի շրջանակներում իրանական կողմը բարձրաձայնել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Արաքս գետի աղտոտման խնդիրը և կեղտաջրերի շրջանառու փակ համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերվող հարցեր։
ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ ջրային ռեսուրսների կառավարման հարցերը չեն կարող սահմանափակվել մեկ աղտոտման աղբյուրով` միևնույն ժամանակ արձանագրելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ձևավորվող ջրային ռեսուրսների մեծ մասը թափվում է Արաքս գետ, որը հարևան երկրների կողմից օգտագործվում է ոռոգման և այլ նպատակներով ինչը խիստ ուշագրավ է տարածաշրջանում քաղցրահամ ջրի սակավության ֆոնին: Վկայակոչելով ջրի որակի մոնիթորինգի տվյալները` Էրիկ Գրիգորյանը կարևորեց նաև մոնիթորինգային աշխատանքային խմբի կողմից Հայաստանին ոչ սահմանակից հատվածում աղտոտման աղբյուրների և ջրառի ծավալների ուսումնասիրության խնդիրը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նաև էկոհամակարգային ծառայությունների միջազգային ընդունված փորձին, ինչպես նաև քննարկեցին Փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողություններն իրականացման ընթացքում միջագային դոնոր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալիռեզա Դաեմին կարևորել է ընդունված ծրագրի իրականացումը և Հայկական պատվիրակությանը հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ իրանական փորձը ուսումնասիրելու, որի հիման վրա հետագայում առավել իրատեսորեն կմշակվի փակ համակարգի ներդրման տեխնիկական, ֆինանսավորման և ժամկետների հարցերը։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց