Ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու խստացված միջոցառումները շարունակվում են

19-07-2017

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների, ՃՈ և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում անշարժ պահակակետերում ծառայություն կատարելու ժամանակ ստուգման է ենթարկվել փայտանյութ տեղափոխող 17 տրանսպորտային միջոց, որից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 ավտոմեքենա՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Ընդհանուր առմամբ, հաշվարկվել է 13 խմ վառելափայտ, 2 խմ շինափայտ, 4 խմ փայտի հաշվարկով՝ 80 պարկ փայտածուխ: Հաշվարկվում է փայտանյութի ապօրինի տեղափոխման հետևանքով բնությանը պատճառված վնասի չափը:Գործընթացը գտնվում է նաև ՀՀ Տավուշի մարզի դատախազի հսկողության տակ: Ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու խստացված միջոցառումները շարունակվում են: Հիշեցնենք, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ անցկացվել էր խորհրդակցություն և աշխատաոճի վերափոխման խնդիր է դրվել կոլեկտիվի առջև:

<
>