Կայուն Զարգացման Նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովն անցկացրել է <<Էկոլոգիական>> աշխատանքային խմբի երրորդ նիստը

20-07-2017

Հուլիսի 19-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել Կայուն Զարգացման Նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի <<Էկոլոգիական>> աշխատանքային խմբի երրորդ նիստը: Այն վարել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը: Նիստին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ վիճակագրական ծառայության և այլ գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, <<Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա›› հասարակական կազմակերպության նախագահ Կ.Դանիելյանը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Ա. Մարտիրոսյանը, և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Ա. Սիմոնյանը:

Նիստի ընթացքում քննարկվել է՝ <<էկոլոգիական>> ենթախմբի Կայուն զարգացման նպատակների, թիրախների և ցուցանիշների ազգայնացման վերաբերյալ առաջարկությունների նախագիծը՝ որից ընտրվել են <<Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար>>, <<Քաղաքները և մարդկային բնակավայրերը դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն>>, <<Պահպանել. վերականգնել և խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը>>, <<Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ>> թեմաները:

Քննարկվել են նաև աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկությունները, որի արդյունքում որոշվել է Նպատակ 11-րդ կետի՝ <<Քաղաքները և մարդկային բնակավայրերը դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն>> թեման առավել մանրամասն քննարկել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարության և շահագռգիռ կողմերի հետ:

 

<
>