Տեղի է ունեցել «Կայուն օրգանական աղտոտիչների մասին » Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

21-07-2017

Հուլիսի 20-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նիստում զեկուցվել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020թթ. իրականացվելիք միջոցառումների մասին,ներկայացվել են «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով /ԿՕԱ/ աղտոտված տարածքների աղտազերծում՝ քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ լիածավալ ծրագրի և «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի իրականացման ընթացքը: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը՝ նպատակաուղղված Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացմանը, նույն համատեքստում անդրադարձ է եղել «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ –ի գործունեությանը:

 

<
>