ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կատարված խախտումների դիմաց հաշվարկել է 0.8մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

28-07-2017

Բնապահպանական պետական տեսչության կողմից 24.07.-28.07.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.58 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել 1.82 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 10 որոշում 500 հազ. դրամ և հաշվարկվել է 1.36մլն գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժինը <<Հայանտառ>> ՊՈԱԿ <<Լալվարի անտառտնտեսություն>> մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 9 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված անտառխախտման որոշման հիման վրա /ապօրինի հատվել է 2 ծառ/ կայացրել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժինը <<Հայանտառ>> ՊՈԱԿ <<Կապանի անտառտնտեսություն>> մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 8 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 261.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժինը <<Հայանտառ>> ՊՈԱԿ անտառտնտեսությունների մասնաճյուղերից ստացված ապօրինի ծառահատման /հատվել է 20 ծառ/ 5 դեպքի համար կայացրել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի 5 որոշում և հաշվարկել է 479.88հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում 2 իրավախախտի նկատմամբ` /հատել են 6 ծառ/ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 435.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0հազ. դրամի, առգրավվել է 16.0կգ/53հատ/<սիգ> տեսակի ձուկ, 1.6կգ խեցգետին, 4 հատ խեցգետնաորսիչ:

Որից`

Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ հայտնաբերել է տիրազուրկ 53 հատ /16.0կգ/ <սիգ> տեսակի ձուկ, ինչն օրենքով սահմանված կարգով հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի որսի մեկ դեպք: Կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում, առգրավվել է 4 խեցգետնաորսիչ, իսկ 1.6կգ առգրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում` 700.0հազ.դրամի և հաշվարկվել է 462.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացած արձանագրությունների հիման վրա 7 իրավախախտի նկատմամբ կայացրել է 700.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 462.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ. դրամի, որից՝

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի խախտման համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամի, որն է`

Գեղարքունիքի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150.0հազ.դրամ գումարով,որից`

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար իրավախախտի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.8մլն.դրամ գումար:

<
>