Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել <<Կինոդիտում և քննարկում>> խորագրով միջոցառումը

28-07-2017

Ս.թ. հուլիսի 28-ին ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի Բնության պետական թանգարանում տեղի է ունեցել <<Կինոդիտում և քննարկում>> խորագրով միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին <<Փոքրիկ գիտակներ նախակրթարան>>-ի սաները` Աննա Դեզոյանի գլխավորությամբ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմի ցուցադրում, որի ավարտից հետո ակտիվ քննարկում է ծավալվել նախակրթարանի սաների հետ: Միջոցառման ավարտին նախակրթարանի սաները շրջայց կատարեցին Հայաստանի բնության պետական թանգարանում, որտեղ երեխաները ծանոթացան ցուցանմուշների հետ:

<<Հայաստանի բնության պետական թանգարանում նմանատիպ կրթական միջոցառումները կրելու են շարունակական բնույթ>>,- իր խոսքում նշել է Հայաստանի Բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը:

Երեխաները թանգարանից հեռացան իրենց հետ տանելով Հայաստանի բնաշխարհի մասին գիտելիքներ:

<
>