Ստորագրվել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը

09-08-2017

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2017 թվականի հուլիսի 25-ի N2459-118 գրությամբ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև «Դեպի կայուն էկոհամակարգեր» հասարակական կազմակերպության 2017թ. հուլիսի 25-ի N21-0017 գրությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության որսահանդակներում որսի թռչունների քանակական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը սույն թվականի օգոստոսի 1-ին ստորագրել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը:

Հրամանով սահմանվում է.

<
>