<<Ակվեստ>> ՍՊԸ-ի Ջիլի դոլոմիտային մարմարի երևակումում երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

01-12-2017

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ջիլ բնակավայրի ղեկավարի վարչական շենքում տեղի կունենան <<Ակվեստ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջիլի դոլոմիտային մարմարի երևակումում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218,:

<
>