ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներում իրավիճակը 16.08.2017 թվականի դրությամբ

16-08-2017

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի:

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներից /բացառությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի/ օգոստոսի 16-ին ստացված տեղեկատվությունների համաձայն, ժամը 12-ի դրությամբ հրդեհների բռնկման դեպքեր չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է:

Գիշերվանից տարածքներում պարբերաբար անձրևներ են տեղում:

<
>