Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառում

23-09-2017

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառում: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում արցախյան պատերազմի մասնակիցների հետ: Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես են եկել գեներալ-մայոր Ա. Ֆիդանյանը և գեներալ մայոր Ս.Սաֆարյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կ.Աղամյանը, Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն պրոֆեսոր Ա.Մարտիրոսյանը, գեղանկարիչ Վ.Ջիվանյանը:
Հյուրերի թվում էր քառօրյա պատերազմի մասնակից Շանթ Ղազարյանը, ով պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով և պատվոգրով:
Երկրորդ բաժնում ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթի ելույթը (գեղ. ղեկավար Ա. Գալստյան):
Միջոցառման շրջանակներում թանգարանում բացվել է անկախության սերնդի երիտասարդ նկարչուհի Աննա Մկրտչյանի «Հայաստանի հարուստ ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը:
Միջոցառման ավարտին Հայաստանի բնության պետական թանգարանի փոխտնօրեն Ռուզաննա Զոբաբուրյանը պատվոգրեր է հանձնել «Զորական» համույթին և Աննա Մկրտչյանին:

 

<
>